ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.11.2016 17:30
Մանկապարտեզի տնօրենը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները
Նոյեմբերի 9-ին ԼՂՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 17 շենքի N բնակարանի բնակչուհի, 1955թ. ծնված Ն. Լ-ն («Ստեփանակերտի թիվ 2 պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ տնօրեն), օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-2015թթ. ընթացքում կեղծիքներ կատարելու եղանակով յուրացրել է նախնական հաշվարկով 259487 դրամ աշխատավարձի գումարներ, իսկ 2015թ. սեպտեմբերից մինչև 2016թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, կազմակերպության համար անհրաժեշտ, համեմատաբար բարձր գներով մի շարք ապրանքատեսակներ է ձեռք բերել ամուսնուն պատկանող խանութից: