ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.01.2021 12:58
ՃՏՊ՝մահվան ելքով
Հունվարի 26-ին ժամը 20:15-ի սահմաններում Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին Մարտունի քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Ա. Հ.-ն վարելով «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է ավտոմեքենայի ղեկակառավարումը և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ճանապարհի բանուկ մասում, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Ն. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու «ՇԲՄ» ։
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։