ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.04.2020 11:15
ՃՏՊ՝ Ստեփանակերտում
Ապրիլի 6-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Մ. Ի.-ն վարելով «BMW 530» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Ա. Առաքելյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճանապարհի աջ մասում առկա ծառին, ինչի արդյուքնում կոպի և հոնքի պատռված վերքերով և սալջարդ վնասվածքներով դիմել է զինվորական հոսպիտալ:
Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: