ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Հուլիսի 15-ին շրջհիվանդանոցից Մարտունու շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 22:30-ին բուժօգնության են դիմել Մարտունի քաղաքի Սարգսյան փողոցի N տան բնակիչ, 1994թ. ծնված Ս.Ե-ն և իր անչափահաս երեխաներ 2012թ. ծնված Ա.Ա-ն ու 2016թ. ծնված Մ.Ա-ն:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի քաղաքի Սարգսյան փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Հ.Ա-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի և Ռ.Մարտիրոսյան փողոցի N տան բնակիչ, 1996թ. ծնված Վ.Ա-ի վարած «Տոյոտա Վիտզ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի նշված ուղևորները դիմել են շրջհիվանդանոց: