ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.10.2016 15:54
ՃՏՊ՝ Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհին
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 111 շենքի N բնակարանի բնակչուհի, 1967թ. ծնված Գ. Հ-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 120-րդ կիլոմետրին շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե սյանը, ինչի հետևանքով ուղևոր` նույն բնակարանի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Դ-ն աջ դաստակի կոտրվածք տեղաշարժով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ: