ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՃՏՊ՝ Հադրութ-Բանաձոր ավտոճանապարհին
Նոյեմբերի 19-ին Մեխակավանի զինհոսպիտալից ոստիկանության Հադրութի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ պոլիտրավմա վնասվածքով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Երևան քաղաքի, Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի N տան բնակիչ, 1976թ. ծնված Ա.Յ-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03:30-ի սահմաններում, Ա.Յ-ն վարելով ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակչուհի Լ.Հ-ի անվամբ գրանցված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հադրութ-Բանաձոր ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրին բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «ԴՏ-75» մակնիշի տրակտորի գութանին և ստացել նշված վնասվածքը: