ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.07.2015 15:40
ՃՏՊ-ներ՝ Շուշի-Բերձոր ավտոճանապարհին և Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին
Հուլիսի 17-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Երևան քաղաքի Սիլիկյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Ս-ն, վարելով «Միցուբիշի Ֆուսո» մակնիշի ավտոմեքենան, Շուշի-Բերձոր ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին շրջվել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել շրջբուժմիավորում:
****
Հուլիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ասկերան քաղաքի Դանիելյան փողոցի N տան բնակիչ, 1977թ. ծնված Գ. Յուզբաշյանը, վարելով «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 16 շենքի N բնակարանի բնակիչ, 1990թ. ծնված Արթուր Պետրոսյանին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: