Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

30.03.2016 16:27

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Մարտի 28-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ աջ ականջախեցու պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Մարտունու շրջանի Նոր շեն գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Ի. Վ-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:50-ի սահմաններում, Կամոյի և Սարոյան փողոցների խաչմերուկում Ի. Վ-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան բախվել է Սարոյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ, 1995թ. ծնված Յու. Ա-ի վարած «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Ի. Վ-ն ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

*****

Մարտի 29-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ Արարատ մարզի Արտաշատ քաղաքի Խարազյան փողոցի թիվ 26 շենքի N բնակարանի բնակիչ, 1987թ. ծնված Գ. Վ-ն, վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ժայռին, ինչի հետևանքով ինքը և ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի Հ. Շիրազի փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Ս. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

*****

Մարտի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Մշենի գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Մ. Ա-ն, վարելով «ՈՒԱԶ-452» ավտոմեքենան, Սոնասար-Բերձոր 14-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` համագյուղացիներ, 1988թ. ծնված Վ. Բ-ն և 1959թ. ծնված Ա. Ս-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են շրջբուժմիավորում:

*****

Մարտի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի Արցախյան փողոցի N տան բնակիչ, 1953թ. ծնված Ս. Գ-ն, վարելով իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Բերձոր 44-րդ կիլոմետրին բախվել է Քաշաթաղի շրջանի Գիհուտ գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Կ-ի վարած «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորներ` Մարտունու շրջանի Աշան գյուղի բնակիչներ, 2000թ. ծնված Ա. Ս-ն, 1997թ. ծնված Օ. Վ-ն, 2000թ. ծնված Ա. Վ-ն և 2000թ. ծնված Ն. Գ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են շրջբուժմիավորում: