ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.09.2019 12:10
Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհահատվածում
Սեպտեմբերի 4-ին ժամը 19:10-ի սահմաններում Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1962թ.ծնված Ա. Մ-ի վարած «ԳԱԶ-69A» մակնիշի ավտոմեքենան ձախ շրջադարձի ժամանակ, ղեկակառավարման համակարգի խափանման պատճառով դուրս է եկել ճանապարհից և բախվել լանջին, ինչի հետևանքով Ա. Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: