ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.05.2015 16:35
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մայիսի 27-ին` ժամը 17:10-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտակերտ քաղաքի Պ. Սևակի փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Մ. Բ-ի վարած «Նիսսան Բլուբիրդ» մակնիշի և Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Ն. Գ-ի վարած «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաների ուղևորները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն:
****
Մայիսի 27-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հ. Զ-ի վարած «ՈՒԱԶ-3151» և Ազիզյան փողոցի N տան բնակիչ, 1986թ. ծնված Ա. Ա-ի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ` Սպիտակաշեն գյուղի բնակիչներ, 1999թ. ծնված Գ. Պ-ն և 1997թ. ծնված Հ. Բ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են շրջբուժմիավորում: