ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.06.2020 17:27
Հրացանով կրակել և սատկացրել է ձին
Հունիսի 12-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 17:20-ի սահմաններում Ակնա թաղամասի «Խուդուրլու» կոչվող տեղանքում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1952թ.ծնված Վ. Ս.-ն իրեն պատկանող «Տոզ-34Р» տիպի հրացանով կրակել և սատկացրել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Ա. Գ.-ին պատկանող ձին:
Նշված հրացանը առգավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: