ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 11:52
Հրաժարվել է գումարը վճարելուց
Հունվարի 12-ին Մարտակերտի շրջդատախազությունից՝ ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1979թ.ծնված Ի. Գ.-ի դիմումն այն մասին, որ 2019թ. դեկտեմբերի 22-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1977թ.ծնված Ա. Ս.-ն իրենից գնել է 66 կգ. խոզի միս 165.000 դրամի դիմաց, որից 25.000 դրամը անմիջապես վճարել է, իսկ մնացած 140.000 դրամը խոստացել է վճարել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն հետագայում հրաժարվել է գումարը վճարելուց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: