ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.03.2019 10:40
Հնարավոր չարաշահումներ՝ հանգանակված գումարների օգտագործման ընթացքում
Ս.թ. մարտի 11-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վ. Ա-ի դիմումի շուրջ կատարված ստուգումներց պարզել է, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Ա. Ա-ն Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում կառուցվող զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրի շինարարական աշխատանքների կատարման համար հանգանակված գումարները օգտագործում է ոչ նպատակային և հնարավոր չարաշահումներ են կատարվում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: