15.06.2022 12:50
ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ծննդյան օրվա առթիվ, շնորհավորանք է հղել ԱՀ ՆԳ նախարար, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում՝ նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
Վերջին տարիներին Ձեր ղեկավարությամբ, անմիջական հետևողականությամբ ու նվիրվածությամբ՝ անգնահատելի աշխատանք եք իրականացրել Հայաստանի Ոստիկանության համակարգն ավելի բարելավելու գործում:
Համոզված եմ, որ այսուհետ ևս մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայկական երկու պետությունների իրավապահ կառույցների համագործակցությունը նոր բովանդակությամբ ավելի կամրապնդվի:
Եվս մեկ անգամ իմ, Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ամբողջ անձնակազմի անունից, շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ, մաղթում քաջառողջ կյանքի երկար տարիներ, խաղաղություն ու բարեկեցություն:
Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ