ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.09.2014 16:20
Հեծանիվով բախվել է ավտոմեքենային
Սեպտեմբերի 14-ին շրջհիվանդանոցից ոստիկանության Մարտակերտի շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխուղեղի ցնցումով և ոտքի սալջարդ վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ճանկաթաղ գյուղի բնակիչ, 1998թ. ծնված Գ. Մ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 13:30-ի սահմաններում, Ճանկաթաղ գյուղում Գ. Մ-ն հեծանիվով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Մարտակերտ քաղաքի Թումանյան փողոցի N տան բնակիչ, 1988թ. ծնված Բ. Ե-ի վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենային: