ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.11.2018 13:12
Հափշտակություններ՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով
Ս.թ. նոյեմբերի 26-ին ԱՀ ոստիկանության քարտուղարություն է մուտքագրվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1946թ.ծնված Է. Մ-ի դիմումն առ այն, որ հունիսի 20-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1993թ.ծնված Հ. Հ-ն գնել է իրեն պատկանող 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունները, որի դիմաց չի վճարել:
ԱՀ ոստիկանության քրեական հետախության վարչության ծառայողները պարզել են, որ հունիս ամսում Հ. Հ-ն ներկայացել է Է. Մ-ի տուն, որտեղ խաբեությամբ ձեռք է բերել թվով 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ ընդհանուր 1.100.000 դրամ գումարի դիմաց, պարտավորվելով այն վճարել մեկամսյա ժամկետում, որոնք նույն օրը 360.000 ՀՀ դրամի դիմաց վաճառել է Մարտակերտի շրջանի բնակիչներ, 1978թ. ծնված Ռ. Լ-ին և 1982թ.ծնված Ա. Զ-ին: Այնուհետև չարաշահելով վերջիններիս վստահությունը նրանցից վերցրել է 510.000 ՀՀ դրամ՝ մի քանի գլուխ խոշոր եղջերավոր անասուն ձեռք բերելու և իրենց վաճառելու պայմանով, սակայն գումարը չի վերադարձրել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
Վնասի չափը պարզվում է:
Ս.թ.նոյեմբերի 28-ին ժամը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Զ. Մ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ ապրիլի 11-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Ռ. Բ-ն իրենից հետ վերադարձնելու պայմանով վերցրել է 480.000 դրամ, որից 20.000 դրամը նույն օրը հետ է վերադարձրել, իսկ մնացած 460.000 դրամը խոստացել է վերադարձնել հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 10-ը, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, չի վերադարձրել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ս.թ.նոյեմբերի 28-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Ա.Մ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, ոմն Ա-ն (տվյալները ճշտվում են) ս.թ. հուլիս ամսին ավտոմեքենա բերելու պատրվակով իրենից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով վերցրել է 400.000 դրամ, սակայն խոստացված ավտոմեքենան չի տրամադրել, իսկ նշված գումարը չի վերադարձրել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: