ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.03.2022 10:48
Հափշտակության բացահայտում
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում մարտի 5-ին հաղորդում է ստացվել «Converse bank» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի նախադրամապանակից անհայտ անձի կողմից 1.000.000 ՀՀ դրամ գողանալու մասին:
Քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նշված բանկի աշխատակից, Ստեփանակերտ քաղաքի 34-ամյա բնակիչը։
Գողոնի մի մասը առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է։