ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.11.2019 11:48
Հափշտակել է ոսկյա մատանի և գումար
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ հուլիսի 30-ին ժամը 21:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2001թ.ծնված Ս. Պ.-ն Վ. Սարգսյան և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում տեղակայված «Չառլի» սրճարանի դիմաց կայանված Ասկերանի շրջանի բնակիչ 2001թ.ծնված Օ.Ա.-ին պատկանող«Նիսսան X-Trail» մակնիշի ավտոմեքենայի սրահի ներսից գողացել է նույն շրջանի բնակչուհի, 1978թ.ծնված Լ. Ա.-ին պատկանող պայուսակում առկա թվով 1 հատ ոսկյա մատանի և 10.000 ՀՀ դրամ գումար:
Գողոնը մասամբ առգրաված է:
Ս. Պ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: