ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 15:15
Հափշտակել է ավտոմեքենայի կողային հայելիները
Հունվարի 6-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1960թ.ծնված Ն. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ հունվարի 4-ի ժամը 20:30-ից միչև հունվարի 5-ի ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գաղտնի մուտք է գործել առանձնատան բակ և հափշտակել բակում կայանված «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն շրջանի բնակիչ, 1969թ.ծնված Ա. Մ.-ն հունվարի 5-ին ժամը 01:00-ի սահմաններում գույքը դիտավորյալ վնասելու նպատակով գաղտնի մուտք է գործել Ն. Ա.-ի առանձնատան բակ` ջարդել նշված ավտոմեքենայի կողային հայելիները, այնուհետև իր հետ տարել ու դեն նետել նույն գյուղի «Բբանց կալ» կոչվող տեղամասում:
Գողոնն հայտնաբերվել և վերցրված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: