ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 10:39
Հափշտակել են խոզեր
2020թ. դեկտեմբերի 19-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ դեկտեմբերի 17-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում անահայտ անձը ապօրինի մուտք է գործել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Գ. Ա.-ին պատկանող Մարտակերտի շրջանի վարչական տարածքի «Բաշ-Գունաթափ» կոչվող տեղամասում տեղակայված անասնագոմ, հրազենով կրակելու միջոցով սպանել վերջինիս պատկանող խոճկորը և ընդհանուր գլխաքանակից բացակայում է 4 գլուխ խոզերը ։
Ստուգմամբ պարզվել է, որ դեկտեմբերի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ,1988թ.ծնված Գ. Բ.-ն և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Մ. Ա.-ն ներկայանալով նշված տեղամաս վերջինս Գ. Բ.-ի անվամբ հաշվառված «Սայգա» հրացանով սպանել այնուհետև հափշտակել են Գ. Ա.-ին պատկանող խոզերը։
Հանցագործության գործիք հանդիսացող զենքը վերցրվել է: