Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

06.04.2022 17:29

Հարուցվել է քրեական գործ. Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր

Հարուցվել է քրեական գործ. Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր

ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունում քննարկելով Դ. Ո.-ի,  Վ. Դ.-ի և Ա. Մ. -ի կողմից թմրամիջոցներ ապօրինի պահելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը, պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ Դ. Ո.-ն և Վ. Դ.-ն խախտելով <<Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին>> ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և նուjն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները՝ առանց լիցենզիա ստանալու և բժշկի նշանակման, առանց իրացնելու նպատակի, խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու նպատակով 2022 թվականի մարտի 18-ին հեռախոսակապով դիմել են նույն քաղաքի բնակիչ Յ. Գ.-ին, ով այդ ժամանակ գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում, և նրա հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով նրա հաշվին են փոխանցել 100.000 ՀՀ դրամ գումար, որից հետո Յ.Գ.-ն նույնպես խախտելով նշված իրավական նորմերի պահանջները՝ 2022թ. մարտի 25-ին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու նպատակով ինքնությունը չպարզված ոմն Ս.-ի օժանդակությամբ և Ս. Ա.-ի միջոցով՝ վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայով, ք.Ստեփանակերտ է ուղարկել խոշոր չափերով՝ ավելի քան 24,815 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը նույն քաղաքում Ս. Ա.-ն փոխանցել է Դ. Ո.-ին, իսկ վերջինս՝ նշված թմրամիջոցն ապօրինի փոխադրել  է Վ. Դ.-ի աշխատանքի վայր, որտեղ կրկին խախտելով նշված իրավական նորմերի պահանջները՝ նշված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցից որոշակի քանակությամբ ապօրինի իրացրել է Ա. Ա.-ին և Ա. Մ.-ին, որը վերջիններս տեղում գործածել են, 0,759 գրամ՝ կրկին ապօրինի իրացրել է Ա. Մ.-ին, 19,3 գրամ՝ փոխանցել է Վ. Դ.-ին, իսկ 4,756 գրամ՝ դնելով ծխախոտի տուփի մեջ՝ ապօրինի պահել է իր մոտ, որից հետո Դ. Ո.-ն ու Վ. Դ.-ն նկատելով նշված վայր ներկայացած ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներին թաքցրել են նշված՝ 4,756 գրամ և 19,3 գրամ թմրամիջոցները. սակայն կատարված դեպքի վայրի զննություններով նշված թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ հաջորդ օրը՝ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մկրտչյան փողոցում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ Ա. Մ.-ն ներկայացրել է Դ. Ո.-ի կողմից ապօրինի իրացված 0.759 գրամ <<Մարիխուանա>> տեսակի թմրամիջոցը:

 

Նկատի ունենալով, որ սույն նյութերով առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը՝ հետաքննության մարմնի կողմից հանցագործության մասին տվյալների և նյութական հետքերի հայտնաբերման տեսքով, բավարար է քրեական գործ հարուցելու հիմքը՝ նկարագրված արարքները առերևույթ պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ԱՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,  ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով,   ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի վերը նկարագրված արարքների կապակցությամբ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ և իրականացնել հետաքննություն:

Ելնելով վերագրյալից և ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի  52, 186-187, 192-193 և 198 հոդվածներով՝ որոշվել է նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդմասի 2-րդ կետով, ԱՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,  ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով,   ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, հարուցել քրեական գործ,  այն ընդունել վարույթ և կատարել հետաքննություն: