ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.09.2015 17:57
Հարբած վիճակում վրաերթի է ենթարկվել
Սեպտեմբերի 18-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր մարմնական վնասվածքներով և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել Ա.Գրաշու փողոցի N տան բնակիչ, 1960թ. ծնված Ա. Ա-ն:
Պարզվել է, որ Ա. Մկրտչյան փողոցում տեղակայված «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում Ա. Ա-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մադաթովի փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Մ. Ս-ն: