ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.05.2020 12:51
Հանցագործությունը բացահայտվել է
Մայիսի 23-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Մ. Ա.-ն հեռախոսով հաղորդել էր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն՝ իրենց շենքի շքամուտքում անհայտ անձի կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Ն. Բ.-ն :