ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.10.2017 17:37
Հայտնաբերվել է որսագողության 1 դեպք
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի քրեական հետախուզության ծառայողների կողմից օպերատիվ տեղեկությունների ստուգման արդյունքում զննության է ենթարկվել նույն շրջանի Խնածախ գյուղի բնակիչ 1982թ. ծնված Մ.Գ-ի տան բակը, որտեղ հայտնաբերվել է քերթված վայրի կենդանի: Ըստ Գ.Մ-ի հայտարարության նշված կենդանին եղնիկ է, որը որսացել է նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում իրեն պատկանող MP-27EM մոդելի երկփողանի 12 տրամաչափի ողորկափող հրացանով` «Քյոսալար» կոչվող տեղամասից: