ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.11.2015 16:09
Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրանյութ
Նոյեմբերի 25-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, զննության է ենթարկվել Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Ս. Ի-ին պատկանող տունը, որտեղ հայտնաբերվել է 0,13 գրամ քաշով թմրանյութի նմանվող զանգված:
****
Նոյեմբերի 25-ին ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Մարտունի քաղաքի Չարենցի փողոցի N տան բնակիչ, 1959թ. ծնված Է. Բ-ի տան նկուղային հարկում զննությամբ հայտնաբերվել է 68,96 գրամ քաշով թմրանյութի նմանվող զանգված և 4,41 գրամ կանեփանման բույսի ցողուններ:
****
Նոյեմբերի 26-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում կանգնեցվել և զննության են ենթարկվել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արտաշեսյանների փողոցի N տան բնակիչ, 1978թ. ծնված Վ. Ս-ի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերել են 2 գրամ քաշով դեղնականաչավուն գույնի, սպեցիֆիկ հոտով, չորացված և մանրացված թմրանյութի նմանվող զանգված, առանց համապատասխան փաստաթղթերի ողորկափող որսորդական հրացան և 16 տրամաչափի 7 փամփուշտ: