ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.11.2016 18:00
Հայտնաբերվել է 77.65 գրամ թմրանյութի նմանվող զանգված
Նոյեմբերի 1-ին ստացված տվյալների ստուգման արդյունքում անձնական զննության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի Գ.Սևունցի փողոցի թիվ 21 շենքի N բնակարանի բնակիչ, 1985թ. ծնված Մ. Ա-ն, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով 0.65 գրամ չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, իսկ նույն տան նկուղային հարկում՝ 77 գրամ նմանատիպ զանգված: