ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.06.2015 15:43
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության
Հունիսի 13-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ աշխատանքների արդյունքում Ստեփանակերտ քաղաքի Իսրայել Օրու փողոցի N տան բնակիչ, 1968թ. ծնված Ա. Շ-ի տնամերձ հողամասում զննությամբ հայտնաբերվել է վերջինիս կողմից ապօրինի ցանված ու մշակված կանեփանման բույսի 7 թուփ:
****
Հունիսի 14-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի քրեական հետախուզության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ աշխատանքների արդյունքում Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա անտառի սկզբնամասում հայտնաբերվել է Շուշի քաղաքի Մանուկյան փողոցի 1-ին շենքի N տան բնակիչ, 1981թ. ծնված Ս. Հ-ի կողմից ցանված և մշակված վիճակում գտնվող կանեփանման բույսի 9 թուփ: