ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.07.2019 10:00
Հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված
Ս.թ.հուլիսի 4-ին ժամը 19:40-ի սահմաններում ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1972թ.ծնված Գ. Մ-ի կողմից օգտագործվող Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում գտնվող հողատարածքը, որտեղ առկա կացարանի պատուհանագոգին՝ ծխախոտի գլանակի մեջ հայտնաբերվել է 0.24 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված սպեցիֆիկ հոտով զանգված, իսկ կացարանին կից ծածկոցի տակ գտնվող սեղանի վրա թղթե փաթեթի մեջ հայտնաբերվել է 0.63 գրամ նույնանման զանգված:
Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը կազմում է 0.87 գրամ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: