ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.03.2020 11:21
Հակատանկային կայանի մարտկոցի հարմարանքները ջարդել են
Մարտի 6-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից Ասկերանի շրջանային բաժին է մուտքագրվել ԱՀ ԱԻՊԾ-ից ստացված գրությունն առ այն, որ 2020թ. փետրվարի 29-ին ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1967թ. ծնված Ա. Շ.-ն հայտնաբերել է, որ Խաչեն համայնքի վարչական տարածքում գտնվող թիվ 47 «Զենիթ» հակակարկտային կայանի վրա տեղադրված արևային մարտկոցը բացակայում է, իսկ ամրացման հարմարանքները ջարդված են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: