29.10.2022 22:50
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հոկտեմբերի 30-ին ժամը 15:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության արժանապատիվ ապագային նվիրված մեծ հանրահավաքին ընդառաջ, ՆԳ նախարարության ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները:
Հաշվի առնելով, որ հանրահավաքին իրենց մասնակցությունն են բերելու մեր հայրենակիցներն Արցախի շրջաններից, մայրաքաղաքում խցանումները թեթևացնելու և արտակարգ պատահարները բացառելու նպատակով, խնդրում ենք տրանսպորտային միջոցները շահագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: