ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 15:19
Կովսական քաղաքում մարդ է ընկել ջրհորը
Հունվարի 6-ին ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանի փրկարար ծառայությունից ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ Կովսական քաղաքում մարդ է ընկել ջրհորը։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում Կովսական քաղաքի բնակիչ, 1948թ.ծնված Ս. Հ.-ն իրենից տան հարակից գտնվող ջրատարի վրա տեղակայված տախտակի վրայով անցնելու ընթացքում, ոստքը սայթաքելու հետևանքով ընկել է ջրատարի եզրային հատվածում առկա չգործող ջրհորը, որից հետո ժամը 18:20-ին փրկարարների օգնությամբ վերջինս դուրս է բերվել ջրհորից և գլխի քերծված վերք, թիկնային շրջանի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել Կովսականի տեղամասային հիվանդանոց, որտեղից նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով տեղափոխվել է ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն»:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։