ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.06.2020 13:52
Կենցաղային հողի վրա վիճաբանություն է եղել
Հունիսի 8-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2000թ. ծնված Հ.Օ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իրենց տանը վիճաբանություն է տեղի ունենում իր ամուսնու և քեռու միջև:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ հունիսի 7-ին ժամը 22:00-ի սահմաններում նշված տանը կենցաղային հողի վրա վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1994թ.ծնված Ա. Պ.-ի և 1977թ.ծնված Կ. Ս.-ի միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: