ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Կանխամտածված սնանկություն
Ապրիլի 4-ին ԱՀ գլխավոր դատախազությունում, ԱՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել՝ ԱՀ ֆինանսների նախարարության Մարտունու շրջանի հարկային տեսչությունում հաշվառված, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1985թ. ծնված Մ.Բ-ի կողմից 2010-2015թթ. ընկած ժամանակահատվածում, հաշվարկված ընթացիկ հարկային պարտավորությունները չկատարելու և դատարանի վճռով իրեն պատկանող ընկերությունը կանխամտածված սնանկ ճանաչելու փաստի կապակցությամբ: