ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Կանխամտածված սնանկություն
2007թ. մայիսի 21-ին Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում հիմնադրված «Ֆորտե» ՍՊԸ ղեկավարությունը 2007-2012թթ. ընկած ժամանակահատվածում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, ունենալով ընկերության համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու, որոշումները կանխորոշելու, ընկերության ընթացիկ հարկային պարտավորությունները մարելու իրական հնարավորություն, անձնական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, ծավալած տնտեսական գործունեության ընթացքում հաշվարկված հարկային պարտավորությունները մասամբ չի մարել, այլ ընկերության շահույթը օգտագործել է այլ նպատակներով` կանխամտածված ստեղծելով սնանկության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառել է 5.571.000 ՀՀ դրամ գումարի չափով վնաս, իսկ 2014թ. հոկտեմբերի 31-ին ընկերությունը ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով ճանաչվել է սնանկ: