ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2020 15:11
Կանեփանման թփեր են հայտնաբերվել
Հուլիսի 28-ին ժամը 19:55-ի սահմաններում, ԱՀ ոստիկանության ծառայողները Թաղասեռ գյուղի վարչական տարածքում գտնվող անտառից հայտնաբերել են Հադրութի շրջանի բնակիչ 1996թ.ծնված Ս. Ա.-ի կողմից պլաստմասե տարաների մեջ ցանված և մշակված կանեփանման բույսի 8 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:
Հուլիսի 28-ին ժամը 17:30-ի սահմաններում, ԱՀ ոստիկանության ծառայողները մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու կասկածանքով զննության են ենթարկել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1996թ.ծնված Ս. Շ.-ին պատկանող բանջարանոցը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 8 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: