ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.07.2020 11:32
Կանեփանման բույսի թփեր են հայտնաբերվել
Հուլիսի 24-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու կասկածանքով զննության է ենթարկվել մայրաքաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Մ. Օ.-ին պատկանող առանձնատան կից բանջարանոցը, որտեղ հավաբնի տանիքի վրա հայտնաբերվել է վերջինիս կողմից տարաների մեջ ցանված և մշակված վիճակում գտնվող կանեփանման բույսի 8 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: