ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.08.2015 15:36
Պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում ևս 2 զենք
Օգոստոսի 12-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Գ. Ս-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչություն կամովին հանձնել է 1 ատրճանակ և 1 նռնակ:
* * *
Օգոստոսի 12-ին ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջբաժնի ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում նույն շրջանի Քարին տակ գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Ա. Ա-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է չպարզված մոդելի` առանց խզակոթի ակոսափող 1 հրացան: