ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Կամովին հանձնված զենքերն ու ռազմամթերքը ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության
Հունիսի 23-ին Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ 1986թ. ծնված Ա. Բ-ն ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի առանց համարի ինքնաձիգ և ինքնաձիգի 1 պահեստատուփ:
* * *
Հունիսի 23-ին Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղի բնակիչ 1984թ. ծնված Է. Զ-ն ոստիկանության Քաշաթաղի շրջբաժին կամովին հանձնել է 5.6մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 38 փամփուշտ: