ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.02.2021 09:34
Կամովին հանձնել է զենք, զինամթերք
Փետրվարի 8-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1982թ.ծնված Ն. Հ.-ն ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է կամովին հանձնել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 1 հատ պահեստատուփ, 30 հատ փամփուշտներ։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Փետրվարի 8-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Ս. Ս.-ն ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է կամովին հանձնել «ՊԿՏ» գնդացիր։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Փետրվարի 8-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Տ. Ս.-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է կամովին հանձնել «ԱԿ» տեսակի ինքնաձիգ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը:
Փետրվարի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ,1968թ.ծնված Ա. Ո.-ն ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է կամովին հանձնել «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, «Ֆ-1» տեսակի նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ՝ լիցքավորված 60 հատ փամփուշտներով։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: