ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.06.2016 16:44
Կամովին հանձնել են
Հունիսի 13-ին Ստեփանակերտ քաղաքի Գագարինի փողոցի N տան բնակիչ, 1963թ. ծնված Լ. Բ-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչությունում կամովին հանձնել է մեկ միավոր «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ, ձեռքի 6 և հակատանկային 3 նռնակներ, 6 պահեստատուփ և 828 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:
****
Հունիսի 13-ին Մարտունու շրջանի Նորշեն գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Ա. Գ-ի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս շրջբաժնում կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ: