ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.11.2019 12:41
Կամավոր զենք, զինամթերք է հանձնվել
Նոյեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի բնակիչ, 1962թ.ծնված Ս. Ա.-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է «ԱԿ-74» ինքնաձիք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Նոյեմբերի 21-ին Շուշի քաղաքի բնակիչ,1976թ.ծնված Բ. Գ.-ն ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 68 փամփուշտ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: