ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.02.2021 10:53
Խուսափում է ապրուստի միջոցներ վճարելուց
Փետրվարի 26-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից՝ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է ստացվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1994թ.ծնված Մ. Դ.-ի դիմումն այն մասին, որ իր նախկին ամուսին՝ 1987թ.ծնված Ա. Ս.-ն 2018թ. փետրվար ամսից, չարամտորեն խուսափում է իր անչափահաս երեխային ամսական 25.000 դրամ ապրուստի միջոցներ վճարելուց:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: