Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

03.06.2014 15:13

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՄՈՏ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՄՈՏ

Սույն թվականի հունիսի 3-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցությունը նվիրված էր 2014 թվականի մայիսի 19-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի կողմից ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քրեական հետախուզության ծառայություններում անցկացված հսկողական ստուգումների արդյունքների քննարկմանը:

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: 

Մասնակցում էին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը և քրեական հետախուզության ծառայողները:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Շահրամանյանը:

Վերլուծելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քրեական հետախուզության ծառայողների գործունեության ցուցանիշները` ոստիկանության պետը յուրաքանչյուրին տվեց կոնկրետ գնահատական: Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար որոշ ծառայողներ խրախուսվեցին, իսկ գործունեության մեջ թերացած մի շարք ծառայողներ ենթարկվեցին կարգապահական պատաասխանատվության: