ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.03.2018 14:52
Խարդախություն
Մարտի 29-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնից նյութեր են ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ 2017թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ՝ 1988թ. ծնված Ա.Հ-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, 400 000 դրամ վճարելու բանավոր պայմանավորվածության հիման վրա՝ վճարելով նախնական 50 000 դրամ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1987թ. ծնված Ս.Ա-ից գնել է վերջինիս պատկանող «ՎԱԶ-2108» ավտոմեքենան, սակայն մինչև օրս գումարի մնացած մասը չի վճարել:
* * *
Մարտի 29-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պրոֆիլակտիկայի բաժնի ծառայողները ս.թ. փետրվարի 27-ին ԱՀ ոստիկանությունից ստացված դիմումի շուրջ իրականացված ստուգումներով պարզել են, որ 2016թ. նոյեմբերին ՀՀ Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 1980թ. ծնված Ռ.Բ-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելով Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ՝ 1972թ. ծնված Ա.Բ-ից գնել է 13 տոննա 360 կգ գարի և պարտավորվել կազմված 1.360.000 դրամ գումարը վճարել 2 ամսվա ընթացքում, սակայն առ այսօր չի վճարել: