ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.04.2018 12:40
Խարդախություն
Ապրիլի 5-ին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի բնակիչ՝ 1983թ. ծնված Հ.Գ-ն դիմել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ 2017թ. օգոստոս ամսին իր եղբոր՝ Հ.Գ-ին պատկանող «Ռենջ Ռովեր» ավտոմեքենան 15.000 ԱՄՆ դոլարով վաճառել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ՝ ոմն Հարութին, պայմանավորվելով, որ վերջինս պետք է ընդհանուր գումարից վճարեր 3.500 ԱՄՆ դոլար գործարքի ժամանակ, իսկ մնացած 11.500 ԱՄՆ դոլարը 2018թ. մարտ ամսին, սակայն նա վճարել է ընդհամենը 3.100 ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը հրաժարվում է վճարել: