ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.12.2018 11:44
Խարդախություն, փաստաթղթեր կեղծելը
Ս.թ.դեկտեմբերի 24-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ Ստեփանակերտ քաղաքի վարչություն են ստացվել վիճակագրական քարտերն առ այն, որ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը և «Վարանդաշին» ՓԲ ընկերությունը 2016-2018թթ. «Տիգրանակերտ» ՓԲ ընկերության հետ կնքել են պայմանագրեր Ննգի համայքին համապատասխանաբար 54.000 հատ քարաղյուս մատակարարելու մասին, սակայն մատակարար ընկերության կողմից փաստացի 5.671 հատ քարաղյուս չի մատակարարվել և դրանց վերաբերյալ բեռնագրերը կազմել են հավելագրումներով: Հիշյալ հավելագրումները բացահայտված չլինելու պայմաններում «Տիգրանակերտ» ՓԲԸ-ի գործադիր մարմնի աշխատողները կեղծ հաշիվ ապրանքագրեր են ներկայացրել քաղաքաշինության նախարարությանն ու «Վարանդաշին» ՓԲԸ-ին ընդհանուր 54.000 խորանարդ քարեր մատակարարելու մասին և հափշտակել են ընդհանուր 1.776.724 դրամ գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
-Գիշի համայնքի համար կնքել են 334.300 հատ քարաղյուս մատակարարելու մասին պայմանագիր, սակայն մատակարար ընկերության կողմից փաստացի 20.301 հատ քարաղյուս չի մատակարարվել, ընդհանուր հափշտակել են 6.480.079 դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: