ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.12.2018 11:40
Խարդախություն, փաստաթղթեր կեղծելը
Ս.թ.դեկտեմբերի 22-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին ստացվել են վիճակագրական քարտերն առ այն, որ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը և «Վարանդաշին» ՓԲ ընկերությունը 2016-2018թթ. «Տիգրանակերտ» ՓԲ ընկերության հետ կնքել են պայմանագրեր Սոս համայնքին 159.500 հատ քարաղյուս մատակարարելու մասին, սակայն մատակարար ընկերության կողմից փաստացի 19.534 հատ քարաղյուս չեն մատակարարվել և դրանց վերաբերյալ բեռնագրերը կազմել են հավելագրումներով: Հիշյալ հավելագրումները բացահայտված չլինելու պայմաններում «Տիգրանակերտ» ՓԲԸ-ի գործադիր մարմնի աշխատողները կեղծ հաշիվ ապրանքագրեր են ներկայացրել քաղաքաշինության նախարարությանն ու «Վարանդաշին» ՓԲԸ-ին ընդհանուր 159.500 խորանարդ քարեր մատակարարելու մասին և հափշտակել են ընդհանուր 6.639.607 դրամ գումար պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
-Կոլխոզաշեն համայնքի համար կնքել են 63.400 հատ քարաղյուս մատակարարելու մասին պայմանագիր, սակայն մատակարար ընկերության կողմից փաստացի 10.815 հատ քարաղյուս չեն մատակարարվել և հափշտակել են ընդհանուր 4.036.158 դրամ գումար:
-Խնուշինակ համայնքի համար կնքել են 165.350 հատ քարաղյուս մատակարարելու մասին պայմանագիր, սակայն մատակարար ընկերության կողմից փաստացի 9.305 հատ քարաղյուս չեն մատակարարվել ընդհանուր հափշտակել են 3.431.684 դրամ գումար:
-Հերհեր համայնքի համար կնքել են 101.600 հատ քարաղյուս մատակարարելու մասին պայմանագիր, սակայն մատակարար ընկերության կողմից փաստացի 14.834 հատ քարաղյուս չեն մատակարարվել ընդհանուր հափշտակել են 5.255.686 դրամ գումար:
-Հացի համայնքի համար կնքել են 4.100 հատ քարաղյուս մատակարարելու մասին պայմանագիր, սակայն մատակարար ընկերության կողմից փաստացի 2.100 հատ քարաղյուս չեն մատակարարվել ընդհանուր հափշտակել են 622.650 դրամ գումար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը