ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.05.2015 12:10
ԼՂՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ
Սիրելի՛ արցախցիներ.
Մաիսի 9-ը յուրահատուկ խուրհուրդ ունի բոլորիս համար:
Մեր ժողովուրդը զգալի ավանդ ունեցավ 70 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: Նրանց սերունդները բազմապատկեցին սխրանքները և տասնամյակներ անց կերտեցին սեփական հողում ապրելու իրենց իրավունքը: Ազատության և անկախութան համար մարտի ելած ազգի ոգին անկոտրում էր, որի վառ վկայությունը դարձավ մեր հինավուրց բերդաքաղաք` Շուշիի ազատագրումը:
Պաշտպանության բանակի կազմավորումը մեր ամենաառաջնային խնդիրներից մեկն էր, որի անցած փառավոր ուղին ևս մեկ անգամ ապացուցեց մեր առջև դրված նպատակների ճշմարտացիությունը:
Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման տոների առթիվ: Համբերություն, ուժ և կորով եմ մաղթում մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ դարձած մեր մարտական ընկերներին, Պաշտպանության բանակի անձնակազմին, գործընկեր ոստիկաններին և մեր ողջ հայ ժողովրդին:
Արցախ աշխարհին մաղթում եմ խաղաղություն: Իսկ մեզ բոլորիս` Աստվածահաճություն, նպատակների իրագործման ճանապարհին:
գեներալ-մայոր Կամո Աղաջանյան