ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.12.2014 11:52
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Հարգելի արցախցիներ, անցնող տարին ԼՂՀ ոստիկանության համար ձեռքբերումների տարի էր: Իրականացված նպատակային աշխատանքների շնորհիվ ոստիկանությունը էական հաջողություններ է արձանագրել ինչպես հանցավորության դեմ տարվող պայքարում, այնպես էլ հասարակական կարգի լիարժեք ապահովման ուղղություններում:
Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող գիտակցում է, որ ծառայության արդյունավետությունը կարող է ապահովել միայն «Օրենքի հավասարության» սկզբունքի անշեղ իրականացման դեպքում:
Հավաստիացնում եմ, որ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ «Ամեն ինչ հանուն քաղաքացու անվտանգության համար» նախանշված ուղենիշին, իսկ 2015թ-ի համար ընտրել ենք «Պարտականություն՝ օրենքին, նվիրում՝ ազգին» կարգախոսը, որոնց լիարժեք իրագործման համար պարտավորվում ենք չխնայել մեր ուժերը` մեր իսկ սահմանած նպատակներին հասնելու համար:
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մեր ժողովրդին մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն:
Թող աշխարհում խաղաղություն տիրի: Դրա հետ մեկտեղ Աստծուց հայցում եմ, որ 2015թ-ը դառնա Արցախի անկախության միջազգային ճանաչման տարի ու այդ առիթով մենք բոլորովի բարի ավետիսով ներկայանանք մեր հայրենանվեր նահատակ զավակների շիրիմներին: