ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.07.2018 12:45
Իրար են բախվել Տոյոտան և Ֆորդը
Հուլիսի 29-ին ժամը 07:20-ի սահմաններում Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 42-րդ կիլոմետրին իրար են բախվել` ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի 1985թ. ծնված Ռ. Տ-ի վարած «Տոյոտա Ցելիցա» և Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի բնակիչ 1968թ. ծնված Ա. Զ-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ նույն գյուղի բնակչուհի 1977թ. ծնված Ն. Դ-ն և Ռ. Տ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: